Լավրովի կարծիքով՝ Եվրասիա մայրցամաքի երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը։ Նա նշել է, որ «եթե և երբ արևմտյան երկրները հասունանան շփումների վերսկսման համար, Ռուսաստանը որոշում կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից»։
Ինչպես գրում է Суспiльне-ն, ավիառումբերից մեկն ընկել է Խարկովի Շևչենկովի շրջանում՝ տրամվայի գծերի վրա՝ սուպերմարկետներից մեի մոտ։ Պայթյունի ալիքը կոտրել է պատուհաններն ու վնասել շենքի ճակատը։
Բացի այդ, Օսթինն Ումերովին թարմ տեղեկատվություն է տրամադրել Կիևին ամերիկյան օգնության մասին, ինչպես նաև նրա հետ քննարկել ռազմական գործողությունների ընթացքը:
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորականների է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը ոչ թե նոր գնումների, այլ այն սպառազինությունների փոխանցման մասին է, որոնք պահվում են ԱՄՆ-ի զինանոցներում:
Հրթիռակոծության հետևանքով տուժել է ոստիկանության 30 աշխատակից, 1 փրկարար ու 9 խաղաղ բնակիչ: Զոհվել է 1 ոստիկան՝ 40-ամյա գնդապետ Անդրեյ Մատվիենկոն։
Ռուսական անօդաչուները նոյեմբերի 2-ի գիշերը հարձակվել են Կիևի վրա, քաղաքում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
BBC-ի աղբյուրների տվյալներով՝ խոսքը մի փաստաթղթի մասին է, որը վերաբերելու է բազմաթիվ ոլորտներում ներքին որոշումներին, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի, պաշտպանության, տնտեսության, սոցիալական քաղաքականության և այլ ոլորտներին։
CNN-ն էլ գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Օսթինը հայտարարել է 400 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին։